Logo

NBA. Ադետոկունբոյի դաբլ-դաբլը հաղթանակ է պարգևել «Միլուոքիին», «Սելթիքսը» հաղթել է «Նեթսին» (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:07 / 18.04.2022Բասկետբոլ
Սելթիքս-Նեթս

Միլուոքիիի (ԱՄՆ) «Ֆայերսերվ ֆորում» մարզապալատում կայացել է NBA-ի արևելյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը, որում «Միլուոքի Բաքսն» ընդունել է «Չիկագո Բուլզին»։ Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 93:86 հաշվով։

«Միլուոքիի» հաղթանակում լուրջ ներդրում է ունեցել հույն հարձակվող Յանիս Ադետոկունբոն, որը դարձել է դաբլ-դաբլի հեղինակ՝ 27 միավոր, 15 անդրադարձ և 3 արդյունավետ փոխանցում։

«Չիկագոյից» ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է չեռնոգորացի կենտրոնական Նիկոլա Վուչևիչը, որը նույնպես դարձել է դաբլ-դաբլի հեղինակ՝ 24 միավոր, 17 անդրադարձ և 3 արդյունավետ փոխանցում։ 

Թիմերի միջև 2-րդ հանդիպումը կկայանա հինգշաբթի:

Բոսթոնի «Թի Դի Գարդեն» մարզապալատում կայացել է NBA-ի արևելյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆի հերթական հանդիպումը, որում «Բոսթոն Սելթիքսն» ընդունել է «Բրուքլին Նեթսին»։ Հանդիպումն ավարտվել է 115:114 հաշվով՝ հօգուտ տանտերերի։

Թիմերն անցկացրել են հավասար առաջին խաղակես և երկար ընդմիջման են մեկնել 57։57 հաշվի պարագայում։

Երրորդ քառորդում տանտերերը ձեռք են բերել 11 միավորի առավելություն, սակայն վերջին 12 րոպեում «Բրուքլինին» հաջողվել է նախ՝ հավասարեցնել հաշիվը, ապա՝ առաջ պոկվել:

Հանդիպման ելքը վճռել է Ջեյսոն Տեյտումը, որը 2-միավորանոց նետում է կատարել եզրափակիչ ազդանշանից անմիջապես առաջ՝ հաղթանակ պարգևելով տանտերերին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Կայրի Իրվինգն է, որը վաստակել է 39 միավոր: 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա