Logo

NBA. «Չիկագոն» հավասարեցրել է շարքի հաշիվը, «Սելթիքսը» տոնել է 2-րդ, իսկ «Ֆիլադելֆիան»՝ 3-րդ հաղթանակը (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:57 / 21.04.2022Բասկետբոլ
NBA - Փլեյ-օֆֆ

Բոստոնի «Թի Դի Գարդեն» մարզապալատում կայացել է NBA-ի արևելյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆի 1/4 եզրափակիչի՝ «Բոստոն Սելթիքս» - «Բրուքլին Նեթս» դիմակայության 2-րդ հանդիպումը: 

Խաղն ավարտվել է «Բոստոնի» հաղթանակով՝ 114:107 հաշվով, ինչի շնորհիվ «Սելթիքսի» բասկետբոլիստները շարքում լուրջ առավելություն են ստացել՝ 2:0:


«Բոստոն Սելթիքսի» հաղթանակում ամենամեծ ներդրումն ունեցել է պաշտպան Ջեյլեն Բրաունը, որը վաստակել է 22 միավոր, տիրել 4 անդրադարձի և 5 արդյունավետ փոխանցում կատարել, իսկ հարձակվող Ջեյսոն Տեյտումը դարձել է դաբլ-դաբլի հեղինակ՝ 19 միավոր, 6 անդրադարձ և 10 փոխանցում։

Հարձակվող Քևին Դյուրանտը լավագույնն է եղել «Բրուքլինում»՝ 27 միավոր, 4 անդրադարձ և 5 արդյունավետ փոխանցում:

Շարքի 3-րդ հանդիպումը կանցկացվի Նյու Յորքում ապրիլի 24-ին:

Միլուոքիի «Ֆայսերվ Ֆորում» մարզապալատում կայացել է արեւելյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆի 1/4 եզրափակիչի՝ «Միլուոքի Բաքսի» և «Զիկագո Բուլզի» միջև դիմակայության 2-րդ հանդիպումը:

Խաղն ավարտվել է «Չիկագոյի» հաղթանակով՝ 114:110 հաշվով։


«Միլուոքիի» կազմում ամենաարդյունավետը հույն հարձակվող Յանիս Ադետոկունբոն էր, որը դարձել է դաբլ-դաբլի հեղինակ՝ 33 միավոր, 18 անդրադարձ և 9 փոխանցում։

Ամերիկացի հարձակվող Դեմար ԴեՌոզանը ամենաարդյունավետն էր «Չիկագոյում»՝ 41 միավոր, 7 անդրադարձ և 4 արդյունավետ փոխանցում։

Եվս մեկ դաբլ-դաբլ այս խաղում գրանցել է «Բուլզի» չեռնոգորացի կենտրոնական Նիկոլա Վուչևիչը՝ 24 միավոր, 13 անդրադարձ և 2 արդյունավետ փոխանցում։

Սերիայի հաշիվը հավասարվել է՝ 1:1:

Թիմերի միջև հաջորդ հանդիպումը կանցկացվի Չիկագոյում ապրիլի 23-ին:

NBA-ի փլեյ-օֆֆի «Տորոնտո Ռեփթորս» - «Ֆիլադելֆիա» դիմակայության 3-րդ հանդիպումը կայացել է Տորոնտոյում, որում հաղթել են հյուրերը՝ 104:101:


Հյուրերից լավագույնը Ջոել Էմբիդն էր՝ 33 միավոր և 13 անդրադարձ: Նրա թիմակից Թոբիաս Հարիսը 11 միավորով և 12 անդրադարձով դարձել է դաբլ-դաբլի հեղինակ:

«Տորոնտոյից» ամենաարդյունավետը եղել է 26 միավոր վաստակած Օջի Անունոբին:

Այսպիսով՝ «Ֆիլադելֆիան» դիմակայությունում 3-րդ հաղթանակն է տոնել՝ ստանալով գերվստահ առավելություն: Հաջորդ հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա