Logo

NBA. «Նյու Օռլեանը» հավասարեցրել է սերիայի հաշիվը, «Դենվերն» առաջին հաղթանակն է տոնել, իսկ «Մայամին»՝ 3-րդ (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:06 / 25.04.2022Բասկետբոլ
null

Դենվերում՝ «Բոլ Արենա» մարզապալատում, կայացել է NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆի «Դենվեր Նագեթսի» և «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» միջև շարքի 4-րդ հանդիպումը, որում տանտերերը հաղթել են 126:121 հաշվով։

«Նագեթսի» կենտրոնական Նիկոլա Յոկիչը 37 միավորով, 8 անդրադարձով և 6 արդյունավետ փոխանցումով լավագույնն էր խաղում: Խաղաղօվկիանոսյան թիմի կազմում ամենաշատ միավորները վաստակել են պաշտպաններ Ստեֆեն Քարին (33 միավոր) և Քլեյ Թոմփսոնը (32 միավոր և 4 ասիստ)։ Դաբլ-դաբլի հեղինակ է դարձել Դրեյմոնդ Գրինը, որը վաստակել է 13 միավոր և կատարել է 11 արդյունավետ փոխանցում։

Սերիայի ընդհանուր հաշիվը 3:1 է՝ հօգուտ «Գոլդեն Սթեյթի»: Հաջորդ հանդիպումը կկայանա ապրիլի 28-ին Սան Ֆրանցիսկոյում:


Նոր Օռլեանում կայացել է Արևմտյան կոնֆերենցիայի 1/4 եզրափակիչի «Նյու Օռլեան Պելիկանսի» և «Ֆինիքս Սանզի» միջև 4-րդ հանդիպումը, որն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 118:103 հաշվով։

«Ֆինիքսից» լավագույնը Դեանդրե Այտոնն էր (23 միավոր)։ «Նյու Օռլեանի» կազմում ամենաարդյունավետը լիտվացի կենտրոնական Յոնաս Վալանսիունասն էր, որը վաստակեց 26 միավոր, տիրեց 15 անդրադարձի և 4 ասիստ կատարեց՝ դառնալով դաբլ-դաբլի հեղինակ:

Շարքի հաշիվը դարձել է 2:2:Թիմերի միջև հաջորդ հանդիպումը կանցկացվի Ֆինիքսում չորեքշաբթի՝ ապրիլի 27-ին:


Արևելյան կոնֆերենցիայի քառորդ եզրափակիչի «Մայամի Հիթի» և «Ատլանտա Հոքսի» միջև դիմակայության 4-րդ խաղում հաղթել է «Մայամին»՝ 110:86:

«Մայամիից» լավագույնը Ջիմի Բաթլերն էր, որը դաբլ-դաբլ է գրանցել (36 միավոր և 10 անդրադարձ): Իսկ տանտերերից փայլել է ԴեԱնդրե Հանթերը (24 միավոր):

Այսպիսով՝ «Մայամին» 3-րդ հաղթանակ է տոնել սերիայում՝ շարքի հաշիվը դարձնելով 3:1: Շարքի 5-րդ հանդիպումը կկայանա ապրիլի 27-ին Մայամիում:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա