Logo

NBA. «Մայամին» և «Ֆինիքսը» հաղթել են կիսաեզրափակիչների առաջին խաղում (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:30 / 03.05.2022Բասկետբոլ
Մայամի Հիթ-Ֆիլադելֆիա Սիքսերս

NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի 2-րդ կիսաեզրափակիչի առաջին հանդիպումն են անցկացրել «Մայամի Հիթը» և «Ֆիլադելֆիա Սիքսերսը»: Խաղն ավարտվել է 106:92 հաշվով՝ հօգուտ «Մայամիի» բասկետբոլիստների:

Հաղթողների կազմում ամենաարդյունավետ խաղացողը Թայլեր Հիրոուն էր, որը վաստակեց 25 միավոր։ «Սիքսերսի» կազմում ամենաշատ միավորը վաստակեց Թոբիաս Հարիսը՝ 27:

Թիմերի միջև 2-րդ հանդիպումը կկայանա մայիսի 5-ին:


NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի 2-րդ կիսաեզրափակիչի առաջին հանդիպումն են անցկացրել «Ֆինիքս Սանզը» և «Դալաս Մավերիքսը»: Խաղն ավարտվել է «Ֆինիքսի» հաղթանակով՝ 121:114 հաշվով:

«Ֆինիքսի» կազմում լավագույնը Դեանդրե Այտոնն էր, որը վաստակեց 25 միավոր: Լուկա Դոնչիչը կրկին փայլեց «Մավերիքսում»՝ 45 միավորով և 12 անդրադարձով:

Թիմերի միջև 2-րդ հանդիպումը կկայանա մայիսի 5-ին:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա