Logo

NBA. Քարիի 39 միավորը հաղթական էր, օրվա արդյունքները (տեսանյութ)

10:05 / 29.03.2023Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը» տնային հաղթանակ է տարել «Նյու Օրլեանի» նկատմամբ՝ 120-109:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Գոլդեն Սթեյթի» ամերիկացի խաղարկող Ստեֆեն Քարին էր, որը վաստակել է 39 միավոր, գրանցել 8 ռեբաունդ և 8 ասիստ:

Հյուրերից ամենաարդյունավետն ամերիկացի Բրենդոն Ինգրեմն էր՝ 26 միավոր, 8 ռեբաունդ և 7 արդյունավետ փոխանցում: 

NBA, կանոնավոր առաջնություն

«Գոլդեն Սթեյթ Ուորիորզ» - «Նյու Օրլեան»՝ 120-109 (25-36, 21-27, 39-26, 35-20)

«Վաշինգտոն Վիզարդս» - «Բոսթոն Սելթիկս»՝ 130-111 (29-23, 35-28, 35-27, 31-33)

«Տորոնտո Ռեպտորս» - «Մայամի Հիթ»՝ 106-92 (24-23, 29-24, 31-20, 22-25)

«Մեմֆիս Գրիզլիս» - «Օռլանդո Մեջիք»՝ 113-108 (32-15, 27-29, 28-29, 26-35)

«Օկլահոմա Սիթի» - «Շարլոթ Հորնեթս»՝ 134-137 (23-26, 45-31, 31-36, 35-44)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա