Logo

NBA. «Մեմֆիսն» ու «Սելտիքսը» հավասարեցրել են շարքի հաշիվը (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:48 / 04.05.2022Բասկետբոլ
Մեմֆիս-Սելտիքս

NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ սերիայի 2-րդ խաղում «Մեմֆիս Գրիզլիսը» հաղթել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորզին»: Հանդիպումն անցկացվել է Մեմֆիսում և ավարտվել 106:101 հաշվով:

Տանտերերի կազմում 47 միավորով լավագույնը Ջա Մորանտն էր, հյուրերի կազմում՝ 27 միավոր վաստակած Ստեֆ Քարին:

Սերիայում հաշիվը դարձել է 1:1: Շարքի 3-րդ հանդիպումը տեղի կունենա «Ուորիորզի» խաղահրապարակում մայիսի 8-ին:

Արևելյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ սերիայի 2-րդ խաղում «Բոստոն Սելտիքսը» հաղթել է «Միլուոկի Բաքսին»։ Հանդիպումն անցկացվել է Բոստոնում և ավարտվել 109։86 հաշվով:

Տանտերերի կազմում 30 միավոր է վաստակել Ջեյլեն Բրաունը, իսկ նրա խաղընկեր Ջեյսոն Տեյտումը՝ 29։ «Միլուոկիի» կազմում կրկին լավագույն էր հույն Յանիս Ադետոկունբոն, որը գրանցել է 28 միավոր:

Սերիայում հաշիվը դարձել է 1:1: Շարքի 3-րդ խաղը կանցկացվի Միլուոկիում մայիսի 4-ին:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա