Logo

NBA. «Գոլդեն Սթեյթն» ու «Միլուոկին» հաղթել են կիսաեզրափակիչների առաջին խաղում (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:36 / 02.05.2022Բասկետբոլ
Գոլդեն Սթեյթ-Միլուոկ

NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Միլուոկի Բաքսը» հաղթել է «Բոստոն Սելտիքսին»:

Հանդիպումն ավարտվել է 101:89 հաշվով, մրցավեճի ամենաարդյունավետ խաղացողը «Միլուոկիի» խաղացող Ջրու Հոլիդեյն էր, որը վաստակեց 25 միավոր։ «Սելտիքսի» կազմում ամենաշատ միավորը վաստակել է թեթև հարձակվող Ջեյսոն Տեյտումը՝ 21:

Շարքի 2-րդ խաղը կանցկացվի Բոստոնում՝ մայիսի 4-ին:


NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ սերիայի 1-ին խաղում «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը» դժվարին հաղթանակ է տոնել «Մեմֆիս Գրիզլիսի» նկատմամբ: Հանդիպումն անցկացվել է Մեմֆիսում և ավարտվել 117:116 հաշվով՝ հօգուտ հյուրերի։

Խաղում լավագույնը «Ուորիորզի» խաղացող Ջորդան Պուլն էր (31 միավոր), նրա թիմակից Ստեֆ Քարին իր ակտիվում գրանցել է 24 միավոր։ «Գրիզլիսի» կազմում դաբլ-դաբլ են գրանցել Ջա Մորանտը (34 միավոր, 10 փոխանցում) և Ջարեն Ջեքսոնը (33 միավոր, 10 անդրադարձ):

Շարքի 2-րդ հանդիպումը կրկին կանցկացվի Մեմֆիսում՝ մայիսի 4-ին

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա