Logo

NBA․ Շաբաթվա լավագույն բասկետբոլիստները և դրվագները

11:32 / 04.04.2023Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) ներկայացրել է շաբաթվա լավագույն խաղացողներին։

Արևմտյան կոնֆերենցիայի լավագույն բասկետբոլիստ է ճանաչվել «Լոս Անջելես Լեյքերսի» հարձակվող Էնթոնի Դևիսը։ Ամերիկացու միջին արդյունավետությունը կազմել է 38,7 միավոր, 11,7 ասիստ ու 2,0 ռեբաունդ։

Արևելյան կոնֆերենցիայում լավագույնը «Բրուքլին Նեթսի» պաշտպան Միկալ Բրիդջեսն է։ Նրա միջին արդյունավետությունը կազմել է 33,0 միավոր, 3,7 ասիստ ու 5,7 ռեբաունդ։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա ընթացքում «Լեյքերսն» ու «Բրուքլինը» հաղթել էին բոլոր՝ երեք խաղերում։

NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է նաև շաբաթվա լավագույն դրվագները։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա