Logo

NBA. Յոկիչի դաբլ-դաբլը չի օգնել առաջատարին, օրվա արդյունքները (տեսանյութ)

10:48 / 09.03.2023Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Դենվեր Նագեթսն» ընդունել է «Չիկագո Բուլզին» և պարտվել 96-117 հաշվով:

«Դենվերի» կազմում դաբլ-դաբլ է գրանցել թիմի առաջատար Նիկոլա Յոկիչը, որը վաստակել է 18 միավոր, գրանցել 12 ռեբաունդ: Սերբ կենտրոնականը նաև կատարել է 8 ասիստ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Բուլզի» բասկետբոլիստ Զաք Լավինը, որը վաստակել է 29 միավոր:

«Դենվեր Նագեթսը» մնացել է Արևմտյան կոնֆերենցիայի առաջին տեղում, իսկ «Չիկագո Բուլզն» Արևելքում 11-րդն է:

NBA, կանոնավոր առաջնություն

«Դենվեր» — «Չիկագո»՝ 96-117 (29-25, 23-26, 24-36, 20-30)

«Բոստոն» — «Պորտլենդ»՝ 115-93 (35-28, 25-17, 34-27, 21-21)

«Ֆինիքս» — «Օկլահոմա»՝ 132-101 (34-21, 26-31, 44-28, 28-21)

«Վաշինգտոն» — «Ատլանտա»՝ 120-122 (28-34, 33-24, 33-32, 26-32)

«Քլիպերս» — «Տորոնտո»՝ 108-100 (17-25, 32-24, 34-25, 25-26)

«Մայամի» — «Քլիվլենդ»՝ 100-104 (30-26, 23-31, 29-30, 18-17)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա