Logo

NBA. Յոկիչի թրիփլ-դաբլը «Դենվերին» օգնեց առաջ անցնել հաշվի մեջ

09:15 / 10.05.2023Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փլեյ-օֆֆի հերթական խաղային օրը կայացել է 2 հանդիպում:

«Դենվեր Նագեթսը» տանը 118-102 հաշվով առավելության է հասել «Ֆինիքս Սանզի» նկատմամբ՝ շարքի հաշիվը դարձնելով 3-2: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել տանտերերի սերբ կենտրոնական Նիկոլա Յոկիչը, որը դարձել է թրիփլ-դաբլի հեղինակ՝ 29 միավոր, 13 ռեբաունդ և 12 ասիստ:

«Ֆիլադելֆիա Սիքսթերսն» արտագնա խաղում 115-103 հաշվով հաղթել է «Բոսթոն Սելթիկսին»՝ կրճատելով շարքի հաշիվը՝ 2-3: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Ջեյսոն Թեյթումը հյուրերի կազմում վաստակել է 36 միավոր և գրանցել 10 ռեբաունդ: Նրա թիմակից Ջեյլեն Բրաունը վաստակել է 24 միավոր:

NBA, քառորդ եզրափակիչ

«Դենվեր Նագեթս» - «Ֆինիքս Սանզ»՝ 118-102 (35-24, 17-25, 39-25, 27-28)

Շարքի հաշիվը՝ 3-2:

«Բոսթոն Սելթիկս» - «Ֆիլադելֆիա Սիքսթերս»՝ 103-115 (26-33, 23-25, 23-30, 31-27)

Շարքի հաշիվը՝ 3-2:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա