Logo

«Այնտրախտի» պաշտպանը՝ անգլիական գրանդների ուշադրության կենտրոնում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
13:48 / 21.05.2022ՍՊՈՐՏ
null

«Այնտրախտի» կենտրոնական պաշտպան Էվան Նդիկան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում։

22-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի ելույթներին հետևում են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Տոտենհեմը»՝ հաղորդում է լրագրող Ֆաբրիս Հոկինսը։

Չի բացառվում նաև, որ Նդիկան մնա «Այնտրախտում» ու թիմի հետ մասնակցի Չեմպիոնների լիգային։ Գերմանական ակումբն այս շաբաթ նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը, ինչը թիմին Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլի ուղեգիր է պարգևել։

Ֆրանկֆուրտցիների հետ ֆրանսիացու պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա