Logo

Նելսոն Պիկեն ներողություն է խնդրել Լյուիս Հեմիլթոնին «նեգինյո» անվանելու համար

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:31 / 29.06.2022Ֆորմուլա 1
Նելսոն Պիկե-Լյուիս Հեմիլթոն

«Ֆորմուլա-1»-ի եռակի չեմպիոն Նելսոն Պիկեն ներողություն է խնդրել «Մերսեդեսի» հանրահայտ արշավորդ Լյուիս Հեմիլթոնի հասցեին հնչեցրած արտահայտության համար։  Հարցազրույցներից մեկում Պիկեն «նեգինյո» էր անվանել Հեմիլթոնին:

«Կուզենայի պարզաբանել անցյալ տարվա մեկնաբանությունս, որի մասին այդքան խոսվում է ԶԼՄ-ներում։ Ասածս վատ էր ձևակերպվել։ Չեմ արդարացնում դա, այլ միայն ցանկանում եմ պարզաբանել, որ օգտագործածս տերմինը լայն տարածում ունի պորտուգալերենի բրազիլական տարբերակի խոսակցական խոսքում և հանդիսանում է «տղա» կամ «մարդ» բառերի հոմանիշը։

Չէի ցանկանում նրան որևէ կերպ վիրավորել։ Ես երբեք չէի օգտագործի բառն այն իմաստով, որը վերագրվում է ինձ։ Ուզում եմ ընդգծել, որ վճռականորեն դատապարտում եմ ցանկացած ենթադրություն այն մասին, թե իբր այդ բառը գործածել եմ՝ մաշկի գույնի պատճառով մրցարշավորդին նսեմացնելու նպատակով։

Անկեղծորեն ներողություն եմ խնդրում բոլորից, այդ թվում՝ Լյուսից, որն անհավանական արշավորդ է։ «Ֆորմուլա-1»-ում, ինչպես ամբողջ հասարակությունում, խտրականությունը տեղ չունի։ Ուրախ եմ տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանումներ տալու համար»,- գրել է Պիկեն սոցցանցերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա