Logo

Նենադովիչն անկասելի է վերջին 4 հանդիպումներում, Վիմերկատին կրկնեց Երմակովի ցուցանիշը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 08.05.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
51129890185 69149f4f15 o 1 - Նենադովիչն անկասելի է վերջին 4 հանդիպումներում, Վիմերկատին կրկնեց Երմակովի ցուցանիշը

22-րդ տուրի հանդիպումներից հետո առաջատարի դերը ստանձնեց «Ալաշկերտը», որը լավագույն քառյակից հաղթանակ տոնած միակ թիմն էր:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին մեկ հաղթանակ, 3 խաղում էլ գրանցվեց ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 89 հանդիպումներում դաշտի տերերը 33 հաղթանակ են տոնել, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 32 անգամ, 24 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

06.06.2021 Ararat Armenia NOAH 20 960x640 - Նենադովիչն անկասելի է վերջին 4 հանդիպումներում, Վիմերկատին կրկնեց Երմակովի ցուցանիշը

Չեմպիոնի և փոխչեմպիոնի ոչ-ոքին, որն «Ալաշկերտի» ու «Արարատի» օգտին էր․ VNews-ի ֆոտոշարքը

4 խաղում խփվեց ընդամենը 5 գոլ: Առաջնությունում կայացած 89 հանդիպումներում 185 գոլ է գրանցվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,07 գոլ մեկ խաղում:

2․ «Փյունիկի» նկատմամբ տոնած հաղթանակը ոչ միայն անչափ կարևոր 3 միավոր պարգևեց «Ալաշկերտին», այլև դարձավ հոբելյանական՝ 100-րդը Բարձրագույն խմբում անցկացրած 219 հանդիպումներում: Այդ հաղթանակներից 53-ն «Ալաշկերտը» տոնել է Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ:

Արդեն 2 տարի «Ալաշկերտը» «Փյունիկի» հետ առաջնության հանդիպումներում անպարտելի է՝ տոնելով 2 հաղթանակ, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակն «Ալաշկերտի» նկատմամբ «Փյունիկը» տոնել է 2019թ. ապրիլի 27-ին: Հանդիպման ելքը վճռել էր «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանի ինքնագոլը:

183197095 1866942333484563 2849748076142170608 n 960x640 - Նենադովիչն անկասելի է վերջին 4 հանդիպումներում, Վիմերկատին կրկնեց Երմակովի ցուցանիշը

Սերգեյ Էրզրումյան. «Կարևորը 3 միավորն էր, որ ստացանք այսօր» (տեսանյութ)

3․ Ընթացիկ առաջնությունում «Արարատը» 2-րդ անգամ ոչ-ոքի խաղաց «Վանի» հետ, որին առաջին շրջանում Չարենցավանում հաղթել էր նվազագույն հաշվով: Առաջնության վերջին 5 խաղերում արարատցիները նույնքան միավոր են վաստակել՝ տոնելով միայն մեկ հաղթանակ («Փյունիկ»՝ 2-1):

4․ «Վանին» 220 րոպե պահանջվեց Բարձրագույն խմբում «Արարատի» դարպասը գրավելու համար: Գոլի հեղինակ դարձած Ուիլֆրեդ Կուասի Էզան առաջնությունում 6-րդ գնդակը խփեց, որոնցից 2-ը նրա հաշվին գրանցվել էր «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված երկու խաղերում:

5․ Ընդհատվեց առաջնությունում «Նոայի» 3 անընդմեջ հաղթանակների շարքը: «Արարատ-Արմենիայի» հետ Բարձրագույն խմբում անցկացրած 11-րդ խաղում էլ «Նոային» չհաջողվեց հաղթել չեմպիոնին, որից 7 պարտություն է կրել, 4-ն ավարտել է ոչ-ոքի: Առաջնության վերջին 4 հանդիպումներից 3-ում «Նոայի» դարպասն անառիկ է մնացել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա