Logo

Յան Նեպոմնյաշչնին պահպանեց առաջատարի դիրքը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
23:06 / 25.06.2022Շախմատ
null

Մադրիդում երկու շրջանով, 8 շախմատիստների մասնակցությամբ անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարում կայացան 7-րդ տուրի մրցախաղերը:

Մրցաշարի առաջատար Յան Նեպոմնյաշչնին երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Նրա մրցակիցը Ռիչարդ Ռապորտն էր: Նեպոմնյաշչնին 5,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Առաջատարից կես միավորով հետ է մնում Ֆաբիանո Կարուանան, որը հաղթեց Թեյմուր Ռաջաբովին: 3,5 միավորով առաջատար եռյակը եզրափակող Հիկարու Նակամուրան հաշտություն կնքեց Յան-Քշիշտոֆ Դուդայի հետ: Ոչ-ոքի գրանցվեց նաև Դին Լիժենի և Ալիռեզա Ֆիրուջայի մրցախաղում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա