Logo

Նեպոմնյաշչին հաղթեց Լիժենին և հաշվի մեջ առաջ անցավ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
17:40 / 15.04.2023Շախմատ
null

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկող ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին և չինացի Դին Լիժենը մեկօրյա հանգստից հետո կրկին մրցավեճի բռնվեցին՝ անցկացնելով եզրափակիչ մրցախաղի 5-րդ պարտիան: Այն 48-րդ քայլին ավարտվեց սպիտակներով խաղացող ռուս շախմատիստի հաղթանակով:

Նեպոմնյաշչին մրցախաղում երկրորդ հաղթանակը տարավ: Առաջին հաղթանակը նրա օգտին գրանցվել էր 2-րդ տուրում սև խաղաքարերով:

5-րդ տուրից հետո Յան Նեպոմնյաշչին հաշվի մեջ առաջ անցավ՝ 3-2: Ապրիլի 16-ին կայանալիք 6-րդ տուրում  սպիտակներով կխաղա Դին Լիժենը:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2 միլիոն եվրո է, որից 1,2 միլիոնը կստանա աշխարհի չեմպիոնը:

Հիշեցնենք, որ Հավակնորդների մրցաշարում հաղթած Յան Նեպոմնյաշչին շախմատային թագը պետք է վիճարկեր աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: Սակայն նորվեգացի գրոսմայստերը հրաժարվել էր մրցել ռուսաստանցու հետ, ինչից հետո այդ իրավունքը ստացել էր Հավակնորդների մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրած Դին Լիժենը: ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Նեպոմնյաշչին երկրորդ տեղում է, իսկ Լիժենը երրորդն է: Առաջատարը Մագնուս Կառլսենն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա