Logo

Նեպոմնյաշչնին և Լիժենը մեկնարկային տուրում հաշտություն կնքեցին

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
18:10 / 09.04.2023Շախմատ
null

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացավ շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդներ, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչնու և չինացի Դին Լիժենի եզրափակիչ մրցախաղի առաջին պարտիան: Սպիտակներով խաղում էր Յան Նեպոմնյաշչնին:

49-րդ քայլին մրցակիցները հաշտություն կնքեցին: Ապրիլի 10-ին կկայանա մրցախաղի երկրորդ պարտիան, որում սպիտակներով կխաղա Դին Լիժենը:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2 միլիոն եվրո է, որից 1,2 միլիոնը կստանա աշխարհի չեմպիոնը:

Հիշեցնենք, որ Հավակնորդների մրցաշարում հաղթած Յան Նեպոմնյաշչնին շախմատային թագը պետք է վիճարկեր աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: Սակայն նորվեգացի գրասմայստերը հրաժարվել էր մրցել ռուսաստանցու հետ, ինչից հետո այդ իրավունքը ստացել էր Հավակնորդների մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրած Դին Լիժենը: ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Նեպոմնյաշչնին երկրորդ տեղում է, իսկ Լիժենը երրորդն է։ Առաջատարը Մագնուս Կառլսենն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա