Logo

Ներկա պահին աշխարհի լավագույն տուգանային հարվածներն իրացնողը՝ ըստ Գվարդիոլայի

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:18 / 21.01.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Ջեյմս Ուորդ-Պրոուզին համարում է այս պահին աշխարհի լավագույն տուգանային հարվածներ իրացնողը։

«Հիմա նա աշխարհի լավագույն տուգանային հարվածներ իրացնողն է։ Նրանից լավը չկա»,- Գվարդիոլայի խոսքն է հաղորդում Goal-ը։

Ընթացիկ մրցաշրջանում անգլիացի կիսապաշտպանը մասնակցել է Պրեմիեր լիգայի 19 խաղի՝ դառնալով 6 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև մասնակցել է Անգլիայի լիգայի գավաթի և Անգլիայի գավաթի 3 հանդիպման՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա