Logo

Netflix-ը հրապարակել է իր ծառայության ամենաթանկ ֆիլմի՝ «The Gray Man»-ի թրեյլերը

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:27 / 25.05.2022Կինո
The Gray Man

Netflix հոսքային ծառայությունը YouTube-ի իր ալիքում հրապարակել է «Գորշ մարդը» լրտեսական թրիլլերի առաջին թրեյլերը։ Ֆիլմի ռեժիսորներն են Էնթոնի և Ջո Ռուսո եղբայրները, որոնք նկարահանել են «Վրիժառուներ»-ի եզրափակիչ մասերը։ Նրանք նաև ֆիլմերի պրոդյուսերներն են։

Տեսանյութում հեռուստադիտողներին ցուցադրվում է Ռայան Գոսլինգի մարմնավորած հերոսի՝ ժամանակին ԿՀՎ-ի գործակալ, իսկ այժմ վարձու մարդասպանի՝ Գորշ մականունով, և նրա նախկին գործընկեր Լլոյդ Հանսենի հակադրությունը, որին մարմնավորում է Քրիս Էվանսը։ Անա դե Արմասը հայտնվում է որպես Գորշ մարդու զուգընկերուհի։ Ֆիլմի սյուժեն հիմնված է ամերիկացի գրող Մարկ Գրինիի գրքի վրա։

Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հուլիսի 22-ին։ Բյուջեն կազմել է 200 մլն դոլար։ Այս պահին սա ամենաթանկ նախագիծն է։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա