Logo

Netflix-ը կնկարահանի Squid Game-ի 2-րդ եթերաշրջանը

Հեղինակ
tigran5
00:00 / 10.11.2021ՍՊՈՐՏ
1000x563 cmsv2 321b4f12 13f7 5c5c 96ad e2e4e68b5c37 6113110 - Netflix-ը կնկարահանի Squid Game-ի 2-րդ եթերաշրջանը

Squid Game սերիալի ռեժիսոր Հվան Յոն Հեքը հայտնել է, որ սկսել է մտածել երկրորդ սեզոնի համար սյուժեն։ Նրա խոսքով՝ շարունակություն ստեղծելու որոշումը պայմանավորված է երկրպագուների ցանկությամբ։
«Մեզ գրեթե այլընտրանք չեք թողել: Կարող եմ ասել, որ անպայման կլինի երկրորդ եթերաշրջանը»,- ասել է ռեժիսորը:
Հիշեցնենք, որ հոգեբանները զգուշացրել են «Կաղմարի խաղը» դիտելիս երեխաների մոտ հոգեբանական տրավմայի առաջացման մեծ հավանականության մասին՝ ներառյալ մղձավանջների առաջացումը։
Սերիալն առաջին անգամ ցուցադրվել է Netflix-ով սեպտեմբերի 17-ին, իսկ ավելի ուշ գլխավորել է տեսահոսթինգի ցուցադրության վարկանիշը տարբեր երկրներում։
«Կաղմարի խաղը» գաղտնի գոյատևման խաղի մասին է, որտեղ մարդիկ վտանգում են իրենց կյանքը՝ դրամական մրցանակ շահելու համար: Յուրաքանչյուր դրվագում խաղի բազմաթիվ մասնակիցներ մահանում են։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա