Logo

Netflix-ը լուրջ կորուստներ ունի

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 19.07.2019Կինո
502bc29c 0dbe 11e9 b2f2 f4c566a4fc5f - Netflix-ը լուրջ կորուստներ ունի

2011 թ. մինչ օրս առաջին անգամ Netflix-ը կորցնում է իր օգտատերերին: 2019 թ. երկրորդ կիսամյակում Netflix-ի ծառայություններից ԱՄՆ-ում հրաժարվել է մոտ 130 000 մարդ և սա բացատրվում է նրանով, որ ընկերության նախագծերի թիվը գնալով կրճատվում է, իսկ օգտատերերից՝ ծառայության դիմաց գանձվող գումարի չափն ավելանում: Նշենք, որ Netflix-ը ստիպված կլինի հրաժարվել որոշ նախագծերից, որպեսզի ձեռք բերի նոր հարթակներ, որոնցից են օրինակ Disney+-ը և HBO Max-ը:

Ընկերությունը կկորցնի նաևThe Office” ևFriends” սերիալները, որոնք միշտ մեծ պահանջարկ են ունեցել ընկերության օգտատերերի կողմից:

Օգտատերերի թվաքանակի թվի կտրուկ նվազման վերաբերյալ լուրից հետո ընկերության արժեթղթերը կրճատվել են 11 տոկոսով, իսկ շուկայական արժեքը նվազել է 17 մլրդ. դոլարով: Չնայած ցավալի տեղեկությունների ընկերությունը դեռ գնահատվում է 142 մլրդ. դոլար, բայց այս կրճատումները լուրջ վտանգ են ներկայացնում Netflix- ի ապագայի համար, քանի որ վերջին շրջանում ծախսերը գերակշռում են շահույթը:
Տնօրինությունը հույս ունի, որ Stranger Things” հեռուստասերիալի երրորդ և “Orange Is the New Black սերիալի եզրափակիչ եթերաշրջանները կօգնեն դուրս գալ ստեղծված անմխիթար իրավիճակից:

Netflix-ը մտադրվել է նաև նոր և ավելի հետաքրքիր նախագծերով գրավել նոր օգտատերերի ուշադրությունը, սակայն նոր նախագծերն էլ նոր ծախսեր են ենթադրում:

Աղբյուր՝ GQ

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա