Logo

Netflix-ը պատասխանել է «Emily in Paris» սերիալի վերաբերյալ Ուկրաինայի քննադատությանը

Հեղինակ
tigran5
00:00 / 29.12.2021ՍՊՈՐՏ
Emily in Paris

Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարար Ալեքսանդր Տկաչենկոն ասել է, որ Netflix հոսքային ծառայությունը նոր նախագծերում խոստացել է ավելի ճիշտ ներկայացնել ուկրաինական ծագում ունեցող հերոսներին:

Ինչպես նշում է dev.ua-ն՝ Netflix-ը պատասխանել է Տկաչենկոյի բողոքին՝ կապված «Emily in Paris» սերիալի նոր եթերաշրջանի հերոսուհիներից մեկի հետ: Կերպարը վրդովեցրել է Ուկրաինայի բնակիչներին: Ուկրաինական ծագմամբ հերոսուհին խանութից իրեր է գողանում, նրան ներկայացնում են տալիս անկրթ ու ոչ ադեկվատ կերպարով:

«Netflix-ի պատասխանն իմ նամակին դիվանագիտական ​​է: Նրանք շնորհակալություն հայտնեցին արձագանքի համար: Մենք պայմանավորվեցինք, որ 2022 թվականին ավելի սերտ կապի մեջ կլինենք՝ նման միջադեպերը կանխելու համար»,- ասաց նախարարը:

Ավելի վաղ քաղաքական գործիչն անընդունելի ու վիրավորական էր անվանել ուկրաինուհու կերպարը Emily in Paris սերիալում:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա