Logo

Netflix-ը քննարկում է ուղիղ հեռարձակման հնարավորությունը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:49 / 16.05.2022Լրահոս
Netflix-live broadcast

Netflix-ը կարող է ընդլայնվել՝ տրամադրելով ուղիղ հեռարձակում: Ըստ Deadline-ի՝ Netflix-ն այժմ աշխատում է ուղիղ եթերում հատուկ հոլովակներ և այլ բովանդակություն հեռարձակելու հնարավորության ուղղությամբ:

Ինչպես նշում է Deadline-ը, ուղիղ հեռարձակման աջակցությունը Netflix-ին թույլ կտա live հեռարձակելու իրապատում շոուներ, օրինակ՝ «Selling Sunset»-ը, ինչպես նաև ապահովել մրցակցային շոուների ուղիղ քվեարկություն:

Netflix-ն այդ գործիքը կարող է նաև օգտագործել ուղիղ եթերում կատակերգություններ հեռարձակելու համար: Այս տարի ընկերությունն անցկացրել է իր առաջին կատակերգական փառատոնը, որը կոչվում է «Netflix Is a Joke Fest»: Լոս Անջելեսում մի քանի օր է տևել միջոցառումը, որին մասնակցել է ավելի քան 130 հայտնի կատակերգու, այդ թվում՝ Ալի Վոնգը, Բիլ Բերը, Ջերի Սայնֆելդը, Ջոն Մուլանին և այլք: Netflix-ը պատրաստվում է սկսել հեռարձակել որոշ շոուներ այդ փառատոնից։

Հոսթինգի խոշոր մրցակիցներից մեկը՝ Disney Plus-ն, արդեն իսկ սկսել է ուղիղ հեռարձակումները։ Փետրվարին Disney Plus-ն առաջին անգամ ուղիղ եթերով հեռարձակեց «Օսկար» մրցանակաբաշխությունը։ 

Netflix-ի եկամուտների մասին վերջին զեկույցում ծառայությունը մեկ տասնամյակի ընթացքում առաջին անգամ հայտնել է բաժանորդների կորստի մասին, մինչդեռ Disney Plus-ին հաջողվել է ավելացնել 7,9 միլիոն նոր օգտատեր 2022 թվականի առաջին եռամսյակում: Եկամուտների և բաժանորդների անկումը փոխհատուցելու համար Netflix-ն ակնարկել է ավելի էժան գովազդ ընդունելու տարբերակի մասին:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա