Logo

Netflix-ն աշխատակիցներին խնդրել է խելամտորեն ծախսել բաժանորդների գումարները

Հեղինակ
Աննա Անտոնյան
14:21 / 13.05.2022Կինո
Netflix-employees

Netflix հոսքային ծառայությունն աշխատակիցներին խորհուրդ է տվել «խելամտորեն ծախսել բաժանորդների գումարները»։ Նոր «հայտարարությունը» հրապարակվել է ընկերության պաշտոնական կայքում։

Ըստ The Hollywood Reporter-ի՝ խելամիտ ծախսերի պահանջն առաջին անգամ ձևակերպվել է ընկերության բաժնետերերին ուղղված նամակում՝ 2018 թվականին։

Մինչ այս, Netflix-ը հաղորդում էր բաժանորդների զգալի արտահոսքի մասին. 2022 թվականի առաջին եռամսյակում սթրիմինգը կորցրել է 200 հազար հետևորդ՝ ընդհանուր հաշիվների, համաճարակի և կատաղի մրցակցության պատճառով։

Ծառայության բաժանորդների թիվն ամբողջ աշխարհում նվազել է՝ հասնելով մոտ 222 միլիոնի։ Վերջին անգամ Netflix-ն օգտատերերի կորստի մասին հայտարարել էր 2011 թվականի հոկտեմբերին։ Ըստ ընկերության կանխատեսումների՝ երկրորդ եռամսյակում կորուստները կկազմեն ևս 2 միլիոն բաժանորդ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա