Logo

Նոյեր. «Չենք կարող «Բավարիան» պատկերացնել առանց նրա»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
11:00 / 24.04.2022ՍՊՈՐՏ
null

«Բավարիայի» ու Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը Բունդեսլիգայի 31-րդ տուրի շրջանակում «Բորուսիայի» դեմ կայացած խաղից հետո (3-1) խոսել է չեմպիոնական տիտղոսը նվաճելու մասին։

«Առաջնությունը հաղթելը միշտ հաճելի է։ Ես և Թոմաս Մյուլերը 10-րդ մրցաշրջանում անընդմեջ դարձանք չեմպիոն, դա հիանալի է։ Նա ինձ համար ավելին է, քան հավաքականի թիմակից։ Նա առաջատար է, և մենք չենք կարող «Բավարիան» պատկերացնել առանց նրա։

Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո շատ կարևոր էր առաջնությունն ավարտել դրական նոտայով։ Մենք ցանկանում էինք, որ անհաջողությունը չազդեր մեզ վրա։

Մենք միշտ ձգտել ենք նվաճել չեմպիոնական տիտղոսը»,- Նոյերի խոսքն է հաղորդում մյունխենան ակումբի մամուլի ծառայությունը։

«Բավարիան» իր պատմության մեջ 32-րդ անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն, ընդ որում՝ 10-րդ մրցաշրջանում անընդմեջ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա