ԼՐԱՑՈՒՑԻՉ
«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը կարող է նոր պայմանագիր չկնքել մյունխենցիների հետ՝ հաղորդում է Kicker-ը։
Ըստ աղբյուրի՝ Նոյերի շուրջ ստեղծված իրավիճակը նույնն է, ինչպես թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի դեպքում։ Նոյերը ցանկանում է մինչև 2025 թվականը պայմանագիր կնքել, սակայն ակումբի ղեկավարությունը վստահ չէ, որ 3 տարի 36-ամյա դարպասապահը կկարողանա արդարացնել սպասելիքները:
Մանուելը «Բավարիա» է տեղափոխվել «Շալկեից» 2011 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում գերմանացի դարպասապահը բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 խաղի ու բաց թողել 37 գնդակ։
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ումԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո
Նորություններ
Տեսադարան
Հարցում
Աղյուսակներ
# | Թիմեր |
Խ | Հ | Ո | Պ | Մ |