Logo

Նոյերը նոր պայմանագիր կկնքի «Բավարիայի» հետ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
17:24 / 24.04.2022ՍՊՈՐՏ
null

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը կերկարաձգի ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը։ Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը՝ հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը գերմանական ակումբի կազմում անցկացրած 37 խաղում բաց է թողել 34 գոլ և անցկացրել 14 «չոր» հանդիպում։

Հավելենք, որ «Բավարիան» ժամանակից շուտ նվաճեց Բունդեսլիգայի 2021/22 մրցաշրջանի տիտղոսը։ Մյունխենցիները 10-րդ անգամ անընդմեջ հաղթեցին ազգային առաջնությունում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա