Logo

Նևիլը՝ Սալահի մասին. «Ես զգում եմ, որ նրան ամբողջ աշխարհում չեն հարգում»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
13:28 / 22.01.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Գարի Նևիլը խոսել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի մասին։

«Ես զգում եմ, որ նրան ամբողջ աշխարհում չեն հարգում։ Բայց Սալահի պատմությունը....Երբ նա նոր էր տեղափոխվել «Լիվերպուլ», ես մտածեցի, որ վատ տրանսֆեր չէ։ Իսկ հետո նա սկսեց հիանալի խաղ ցուցադրել, և ես մտածեցի, որ դա երկար չի տևի, նման մրցաշրջան այլևս չի կրկնվի։ Այնուհետև նա ևս մեկ հիանալի մրցաշարջան անցկացրեց։

Նրա գործողությունները վերջին 3-4 տարիներին ոչ միայն անհատական են, այլ նաև թիմային։ Նա թիմին առաջնորդեց դեպի տիտղոս, օգնեց հաղթել Չեմպիոնների լիգան։ Ես չեմ կարողանում հավատալ, որ նրան չեն ներառում խորհրդանշական հավաքականներում ու չեն շնորհում մրցանակներ։ Նա Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստն է»,- ասել է Նևիլը Sky Sports-ի եթերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա