Logo

«Նյուքասլը» հետաքրքրված է «Արսենալի» հարձակվողի ծառայություններով

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:13 / 29.01.2022ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Էդվարդ Նկետիան հետաքրքրել է «Նյուքասլին»։ «Կաչաղակները» 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ արդեն սկսել են բանակցություններ վարել «զինագործների» հետ՝ հաղորդում է 90min-ը։

Ըստ աղբյուրի՝ անգլիացի հարձակվողի ծառայություններով նաև «Քրիստալ Փելասն» ու «Վեսթ Հեմն» էին հետաքրքրված։ Նկետիան «Չելսիի» ու «Արսենալի» ակադեմիայի սան է։

Հարձակվողն «Արսենալին» միացել է 2015 թվականին։ Լոնդոնյան ակումբի կազմում անցկացրած 75 խաղում հարձակվողը դարձել է 18 գոլի հեղինակ։ Նկետիայի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա