Logo

«Նյուքասլը» շռայլ առաջարկ է կատարել Դեմբելեին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:13 / 17.01.2022ՍՊՈՐՏ
null

Լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ «Նյուքասլը» մտադիր է ամռանն ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշպան Ուսման Դեմբելեի տրանսֆերային իրավունքները։

«Հիմա շատ վաղ է ասելը՝ ինչ կլինի հետո, բայց «Նյուքասլը» նրան շատ գումար է առաջարկել, կապ է հաստատել նրա հետ ու իրոք լավ առաջարկ կատարել ֆինանսական տեսանկյունից։

Բայց, բնականաբար, Դեմբելեն չի շտապում որոշում կայացնել, քանի որ ազատ գործակալ դառնալուց հետո դու առավել խորությամբ ես ուսումնասիրում շուկան։

«Նյուքասլը» լրջորեն հետաքրքրված է Դեմբելեի ծառայություններով։ Այլ ակումբներ ևս հետևում են ստեղծված իրավիճակին, սակայն ես կարծում եմ, որ ԱՊԼ տեղափոխությունը հավանական քայլ է Դեմբելեի համար»,- ասել է Ռոմանոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա