Logo

Նեյմար. «Այդ հաղթանակի համար ես կյանքս կտամ»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
12:10 / 07.05.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը խոսել է Կատարում կայանալիք աշխարհի 2022 թվականի առաջնության սպասելիքներից։

«Ես իրոք ցանկանում էի այս մրցաշրջանում ՊՍԺ-ի հետ հաղթել Չեմպիոնների լիգան, բայց, ցավոք, չհաջողվեց։ Հիմա ես ցանկանում եմ 2022 թվականն ավարտել աշխարհի չեմպիոնի տիտղոսով։

Ես պատրաստվում եմ ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես, որ ամեն ինչ լավ անցնի ու գավաթն ուղևորվի Բրազիլիա։ Այդ հաղթանակի համար ես կյանքս կտամ։

Երկու անգամ խաղացել եմ այդ մրցաշարում ու գիտեմ՝ ինչ է իրենից ներկայացնում։ Եթե դու պատրաստ չես, ապա հնարավորությունն անպայման կշրջանցի քեզ»,- Նեյմարի խոսքն է հաղորդում Goal-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա