Logo

Նեյմարը խոստովանել է, որ ամռանը կարող էր վերադառնալ «Բարսելոնա»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:45 / 26.01.2022ՍՊՈՐՏ
Neymar

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն ամռանը ցանկացել է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա»: Netflix-ի նկարահանած վավերագրական ֆիլմում բրազիլացին նշել է, որ իր հայրը(նաև ֆուտբոլիստի գործակալն է-խմբ.) բանակցություններ է վարել «Բարսելոնայի» հետ:

«Ոչ ակումբն էր պատճառը, ոչ էլ երկրպագուները, որ ես ցանկանում էի հեռանալ ՊՍԺ-ից։ Ես այդ որոշումը կայացրել էի, քանի որ այլ ակումբում ավելի լավ կզգայի»,- խոստովանել է բրազիլացին:

Հիշեցնենք, որ Նեյմարը 2013-2017 թվականներին հանդես է եկել «Բարսելոնայում», որտեղից 222 միլիոն եվրոյով տեղափոխվել է ՊՍԺ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա