Logo

Նեյմարն արժե 222 մլն. եվրո. 11 ակումբներ, որոնց կարելի է գնել այդ գումարով

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 24.07.2017ՍՊՈՐՏ
crop exact neymar half psg barcelona - Նեյմարն արժե 222 մլն. եվրո. 11 ակումբներ, որոնց կարելի է գնել այդ գումարով

Եվրոպական ֆուտբոլում վերջին օրերս ամենից շատն է քննարկվում «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի հնարավոր տեղափոխությունը «Պարի Սեն Ժերմեն»:  Այս տրանսֆերային սագան հասցրել է արդեն բոլորին նյարդայնացնել, քանի որ մեկ օրվա մեջ հայտնվում են իրար հակասող տասնյակ լուրեր, բոլոր հեղինակավոր լրատվամիջոցները փորձում են սեփական աղբյուրները օգտագործել և ներկայացնել դեպքերի զարգացման ընթացքը: Կան նաև այնպիսիք, որոնք պարզապես գործի են դնում երևակայությունը և սրում ֆուտբոլիստի շուրջ պտտվող առանց այդ էլ լարված կրքերը: Ինչո՞ւ, քանի որ մենք բոլորս կարող ենք ականատես լինել ֆուտբոլի պատմության ամենաշոկային և ամենաթանկարժեք տրանսֆերին: Փարիզյան ակումբը մտադիր չէ խնայել միջոցները և պատրաստ է վճարել Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագրում նշված հրաժարագինը, որը կազմում է 222 մլն. եվրո: 

Եկե՛ք պատկերացնեք, թե Դուք ունեք 222 մլն. եվրո և սիրում եք ֆուտբոլ, ինչպե՞ս կարող եք ծախսել այդ գումարը: Օրինակ Դուք կարող եք գնել 11 եվրոպական բավական հեղինակավոր ակումբներ և մի բան էլ գումար խնայել ուժեղ համալրումներ կատարելու համար:

«Լեսթեր» Անգլիա, Պրեմիեր լիգա
Արժեքը՝ 211 մլն. եվրո
Ամենախոշոր նվաճումը՝ 2016 թվականի ԱՊԼ-ի հաղթող, Չեմպիոնշիփի հաղթողներ 7 անգամ, Ֆուտբոլի լիգայի գավաթակիրներ 1964, 1967, 2000, Անգլիայի Սուպերգավաթակիրներ 1971

Image result for leicester champions

«Պորտու», Պորտուգալիա, Պրեմիերա լիգա
Արժեքը՝ 205,95 մլն. եվրո
Ամենախոշոր նվաճումները՝ Պրեմիերայի լիգայի չեմպիոն 27 անգամ,  Պորտուգալիայի գավաթակիր 16 անգամ, Եվրոպայի գավաթ/Չեմպիոնների լիգա  1987, 2004, Եվրոպա լիգայի չեմպիոններ  2003, 2004, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ 1987

fc porto v fc bayern muenchen uefa champions league v7vsyfsaz71b1ikuiwl7r4eyb - Նեյմարն արժե 222 մլն. եվրո. 11 ակումբներ, որոնց կարելի է գնել այդ գումարով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5 6

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա