Logo

Նեյմարն ու Ռոնալդուն կարող են դառնալ ակումբակիցներ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:13 / 04.07.2022ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատարներից Կրիշտիանու Ռոնալդուն կարող են դառնալ ակումբակիցներ:

Evening Standard-ի հաղորդմամբ՝ աստղային հարձակվողների ներկայացուցիչները կապ են հաստատել «Չելսիի» նոր սեփականատեր Թոդ Բյոլիի հետ:

Գործարքին կարող է խոչընդոտել լոնդոնյան ակումբի գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, որը դեմ է տվյալ ֆուտբոլիստների՝ «Չելսի» տեղափոխությանը: Տուխելը կարծում է, որ Ռոնալդուն և Նեյմարը կարող են խախտել թիմի հավասարակշռությունը և չհամապատասխանել բարձր ինտենսիվությամբ ֆուտբոլի իր պահանջներին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 37-ամյա Ռոնալդուն մտադիր է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»: Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ գործում է մինչև 2023 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա