Logo

Նեյմարը ցանկանում է կարիերան ավարտել ՊՍԺ-ում

14:23 / 13.03.2023ՍՊՈՐՏ
Նեյմար-7

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը ծրագրում է փարիզյան ակումբի կազմում ավարտել մարզական կարիերան։ Այդ մասին սոցցանցերում հայտնել է ֆուտբոլային ինսայդեր Դևիդ Օրնշտեյնը։

Բրազիլիայի հավաքականի առաջատարը չի դիտարկում այլ ակումբում կարիերան շարունակելու տարբերակները: Նեյմարի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը մարտի 10-ին վիրահատության էր ենթարկվել և ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա: Նեյմարը 2017 թվականից է պաշտպանում ֆրանսիական գրանդի մարզական պատիվը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա