Logo

Նեյմարը 2 կարևոր նպատակ ունի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:51 / 30.05.2022ՍՊՈՐՏ
Neymar-goals

Նեյմարը հայտնել է, որ ցանկանում է Բրազիլիայի հավաքականի հետ հաղթել ԱԱ 2022-ում, իսկ ՊՍԺ-ի կազմում նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:

«Իմ նպատակները միշտ նույնն են՝ նվաճել բոլոր հնարավոր գավաթները: Ցանկանում եմ լավ խաղալ ու հաղթել աշխարհի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում։ Սրանք են իմ նպատակները հաջորդ մրցաշրջանի համար:

Ես պայմանագիր ունեմ ՊՍԺ-ի հետ, ուստի ընտրություն չկա։ Այո՛, ես դա կանեմ ՊՍԺ-ի հետ»,- ասել է բրազիլացի հարձակվողը «Canal+»-ին։

2021/2022 մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում նվաճել է Ֆրանսիայի Լիգա 1-ի չեմպիոնական տիտղոսը:

Կատարում կայանալիք ԱԱ 2022-ը կմեկնարկի նոյեմբերի 21-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա