Logo

Նեյմարը գնում է ռեկորդի հետևից. Ուշագրավ թվեր և փաստեր Չեմպիոնների լիգայի առաջիկա հանդիպումների մասին

Հեղինակ
Heghine Alexanyan
00:00 / 11.12.2018ՍՊՈՐՏ
5bff88fc 3f38 4979 b9ab 2c9e0a0a0a6a neymar cropped lqcbumdv9vd01wipo37k00ynz previewOrg - Նեյմարը գնում է ռեկորդի հետևից. Ուշագրավ թվեր և փաստեր Չեմպիոնների լիգայի առաջիկա հանդիպումների մասին

Ավարտին է մոտենում Չեմպիոնների լիգայի խմբային փուլը: Հատկապես ուշագրավ են լինելու B և C խմբերի հանդիպումները, որտեղ մի շարք եվրոպական գրանդեր կարող են դուրս մնալ մրցաշարի խմբային փուլից: Բացի դրանից, այս խաղային օրը կարող է խորհրդանշական դառնալ մի շարք ֆուտբոլիստների համար:

Ստորև առաջարկում ենք ծանոթանալ Չեմպիոնների լիգայի խաղային օրվա բոլոր հանդիպումների մասին առավել ուշագրավ թվերին և տվյալներին.

«Շալկե» – «Լոկոմոտիվ»

Image result for schalke 04 lokomotiv moscow

«Շալկեն» պատրաստվում է հյուրընկալել Մոսկվայի «Լոկոմոտիվին»: Գերմանական ակումբը չի պարտվել եվրոպական մակարդակում անցկացրած իր վերջին 8 տնային հանդիպումներում (5 հաղթանակ, 3 ոչ-ոքի), վերջին անգամ ակումբը նմանատիպ շարք էր արձանագրել 2003/04 թվականներին: Այդ մրցաշրջանում «Շալկեն» սեփական հարկի տակ չէր պարվել 11 խաղ շարունակ:

Մինչդեռ «Լոկոմոտիվը» ոչ մի հաղթանակ չի տարել Չեմպիոնների լիգայի շրջանակներում անցկացրած վերջին 9 արտագնա խաղերում (2 ոչ-ոքի և 7 պարտություն):

«Գալաթասարայ» – «Պորտու»

«Գալաթասարայը» իր վերջին հանդիպումը Չեմպիոնների լիգայում անցկացնելու է տանը: Թուրքական ակումբը Չեմպիոնների լիգայի շրջանակներում կփորձի 3-րդ չոր հանդիպումն անցկացել սեփական հարկի տակ: Վերջին անգամ մեկ մրցաշրջանի ընթացքում նման դեպք գրանցվել էր 2001 թվականին:

Այս հանդիպումը կարող է խորհրդանշական դառնալ նաև «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասի համար: Կասիլյասը 99 հաղթանակ ունի Չեմպիոնների լիգայում և հաղթանակի դեպքում կարող է դառնալ մրցաշարի պատմության 2-րդ ֆուտբոլիստը, որը կհասնի 100 հաղթանակի շեմին: Նրանից առաջ այդ նվաճմանը հասել էր Կրիշտիանու Ռոնալդուն:

«Բարսելոնա» – «Տոտենհեմ»

Image result for barcelona v tottenham

1976-77 մրցաշրջանից ի վեր «Բարսելոնան» միայն մեկ անգամ է եվրոպական մրցաշարում տանը զիջել անգլիական ակումբի: Միակ դեպքը գրանցվել էր 2007 թվականի փետրվարին «Լիվերպուլի» հետ խաղում (1-2):  «Տոտենհեմի» համար այս խաղը վճռորոշ է լինելու: Անգլիական ակումբը միավորների նույն քանակն ունի, ինչ և «Ինտերը» և կախված առաջիկա հանդիպումների արդյունքերից կարող է  խմբում 2-րդ հորիզոնականը զիջել իտալական ակումբին:

Անգլիական ակումբների հետ խաղերում հետաքրքիր վիճակագրություն ունի նաև «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին: Արգենտինացին Չեմպիոնների լիգայի շրջանակներում 22 գոլ է խփել անգլիական ակումբներին և այս ցուցանիշով առաջատարն է:

«Ինտեր» – ՊՍՎ

Տնային հանդիպումների հարցում իտալական «Ինտերը» այդքան էլ լավ վիճակագրությամբ աչքի չի ընկնում Չեմպիոնների լիգայում: Իրենց վերջին 5 տնային հանդիպումներից 2-ում «Ինտերը» պարտություն է կրել. ճիշտ այնքան, որքան Իտալիայի առաջնությունում անցկացրած վերջին 21 տնային խաղերում (15 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 2 պարտություն):

ՊՍՎ-ի կազմում առանձնանում է Լյուկ դե Յոնգը: Ֆուտբոլիստը խփել է Չեմպիոնների լիգայում իր թիմի վերջին 3 գոլերը: Նրանից 1 գոլով առավել հոլանդական թիմի կազմում խփել են միայն Դանի Կուվերմանսը՝ 2008 թվականին և Ռուդ վան Նիստերլոյը՝ դրանից 10 տարի առաջ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա