Logo

Նեյմարը գրավիչ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից

19:07 / 11.06.2023Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի վինգեր Նեյմարը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում:

CBS Sports-ի հաղորդմամբ՝ 31-ամյա ֆուտբոլիստին տարեկան 200 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել «Ալ Հիլալը»: Արաբական ակումբը գործարքի համար փարիզյան կողմին  պատրաստ է վճարել 45 միլիոն եվրո:

Ավարտված մրցաշրջանում Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ֆրանսիական թիմի կազմում 29 խաղում խփել է 18 գոլ ու կատարել 17 ասիստ:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի առաջնություն են տեղափոխվել նաև Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվողներ, ֆրանսիացի Կարիմ Բենզեման և Կրիշտիանու Ռոնալդուն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա