Logo

Նեյմարը հրապարակել է թիմակիցների և մարզչի հետ նամակագրությունը

16:05 / 12.12.2022ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը հրապարակել է ազգային թիմում խաղընկերների և գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Տիտեի հետ նամակագրությունը, որը եղել է Կատարում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Խորվաթիայից կրած պարտությունից հետո:

Պաշտպան Մարկինյոսին ուղղված նամակը. «Ես պարզապես ուզում եմ ասել, որ քո երկրպագուն եմ, և 11-մետրանոցը չի փոխի իմ կարծիքը քո մասին: Ես քեզ հետ եմ ընդմիշտ, և դու դա գիտես: Ես քեզ սիրում եմ»:

Հարձակվող Ռոդրիգոյին ուղղված նամակը. «Ինձ դուր է գալիս, թե ինչպես ես մեծանում և դառնում Բրազիլիայի աստղերից մեկը մեր աչքի առջև: 11-մետրանոցից չի վրիպում միայն նա, ով չի հարվածում։ Դու դեռ կհաղթես աշխարհի առաջնությունը Բրազիլիայի համար»:

Բրազիլացիների ավագ Տիագու Սիլվային ուղղված հաղորդագրությունը. «Ես շատ էի ուզում քեզ նվիրել այս գավաթը: Դու և Դանի Ալվեսը, արժանի էիք դրան»:

Մարզիչ Տիտեին ուղղված հաղորդագրությունը. «Դուք միշտ կլինեք լավագույն մարզիչներից մեկը, որը ես երբևէ ունեցել եմ կամ կունենամ: Դուք արժանի էիք դառնալ աշխարհի չեմպիոն, մենք բոլորս արժանի էինք դրան այն ամենի համար, ինչ արել ենք: Բայց Աստված չուզեց, որ այդպես լիներ: Համբերություն մեզ»:

«Այս թիմը հավերժ կմնա իմ սրտում»,- գրել է Նեյմարը:

Հիշեցնենք, որ խորվաթների դեմ հանդիպումից հետո Նեյմարն արտասվել էր խաղադաշտում: Բրազիլացիները պարտվել էին հետխաղյա 11-մետրանոցներով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա