Logo

Նեյմարը կարող է կարիերան շարունակել անգլիական գրանդում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:35 / 27.05.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ն ցանկանում է այս ամառ վաճառել Նեյմարի տրանսֆերային իրավունքը։

ESPN-ի հաղորդմամբ՝ ֆրանսիական ակումբը պատրաստ է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել հարձակվողից։ ՊՍԺ-ն Մբապեի հետ նոր պայմանագիր կնքելուց հետո զարգացման այլ ռազմավարություն է ընտրել։

Բրազիլացին անցյալ տարի է երկարաձգել փարիզյան ակումբի հետ պայմանագիրը։ Հարձակվողի պայմանագրի ավարտին դեռ 3 տարի կա, սակայն ՊՍԺ-ն ցանկանում է այս ամառ ազատվել նրանից։

Լուիշ Կամպուշը, որն առաջիկայում կդառնա ՊՍԺ-ի մարզական տնօրենը, թիմը ցանկանում է կառուցել երիտասարդ ֆուտբոլիստների շուրջ։ Նա արդեն սկսել է աշխատանքներ տանել այդ ուղղությամբ։

Ակումբը երիտասարդ նորեկներին գրանցելու համար պետք է վաճառի ինչ որ մեկի տրանսֆերային իրավունքը, և փարիզցիների ընտրությունը կանգ է առել Նեյմարի վրա, քանի որ նա շատ բարձր աշխատավարձ է ստանում (տարեկան 35 մլն եվրո):

Հաղորդվում է, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա