Logo

Աղբյուր. Նեյմարը կարող է կարիերան շարունակել անգլիական գրանդում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:37 / 26.05.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի վինգեր Նեյմարը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում՝ հայտնում է Mirror-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Չելսին»: «Ազնվականները» պատրաստվում են բանակցություններ սկսել մոտ ապագայում:

Նշվում է նաև, որ փարիզյան ակումբի ղեկավարությունը դեմ չէ բրազիլացու տրանսֆերային իրավունքը վաճառելուն: Հնարավոր գործարքը գնահատվում է 90 մլն եվրո:

Հիշեցնենք, որ Նեյմարը Փարիզ է տեղափոխվել 2017 թվականի ամռանը: «Բարսելոնան», որպես փոխհատուցում, ստացել էր 222 մլն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա