Logo

Ֆրանսիական ևս մեկ ակումբ է միացել Սպերցյանի համար պայքարին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:30 / 30.05.2022ՍՊՈՐՏ
Eduard Spertsyan

Ֆրանսիական «Նիսն» ակտիվորեն հետևում է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի շուրջ զարգացող իրադարձություններին։

Ակումբն արդեն կապ է հաստատել խաղացողի ներկայացուցիչների հետ՝ հայտնում է Metaratings-ը: Աղբյուրի համաձայն՝ «Նիսը» պաշտոնական առաջարկով կդիմի «Կրասնոդարին»:

Հաղորդվում է, որ Սպերցյանն իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումներից հետո։

21-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ գործում է մինչև 2024 թվականի ամառ։ Transfermarkt-ն Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 3 մլն եվրո։

Ավարտված մրցաշրջանում 21-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում, դարձել 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սպերցյանին ցանկանում են ձեռք բերել ֆրանսիական «Մարսելն» ու «Մոնակոն»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա