Logo

«Նիսը» կրկնեց 25-ամյա վաղեմության հաջողությունը

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:03 / 02.03.2022ՍՊՈՐՏ
Նիս-Վերսալ

Ֆրանսիայի գավաթի 2021/22 թվականների խաղարկության եզրափակիչ հանդիպման առաջին մասնակիցը դարձավ «Նիսը», որը սեփական դաշտում 2։0 հաշվով առավելության հասավ «Վերսալի» նկատմամբ։

«Ալյանց Ռիվյերա» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպման ելքը վճռեցին Ամին Գուիրիի (48-րդ րոպեին) և Կասպեր Դոլբերգի (73) խփած գոլերը։

Վերջին անգամ «Նիսը» Ֆրանսիայի գավաթի եզրափակիչում խաղացել էր 1997 թվականին, երբ հիմնական և լրացուցիչ ժամանակներում գրանցված 1։1 հաշվից հետո 11-մետրանոցների հարվածաշարում 4։3 հաշվով հաղթել էր «Գենգամին»։ Պատվավոր մրցանակն ակումբը նվաճել է նաև 1952 և 1954 թվականներին։ Իսկ ահա 1978-ի եզրափակիչում 0։1 հաշվով զիջել է «Նանսիին»։

Ներկայումս «Նիսը» 3-րդ տեղն է զբաղեցնում Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում։

Այսօր նախատեսված մյուս կիսաեզրափակչում կհանդիպեն «Նանտը» և «Մոնակոն»։ Ֆրանսիայի գործող գավաթակիրն է «Պարի Սեն-Ժերմենը», որն ամենից հաճախ է նվաճել այդ մրցանակը (14 անգամ)։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա