Ֆրանսիական Նիս քաղաքի բնակիչներից կազմված ընդդիմադիր խումբը հայտարարություն է տարածել՝ իր դժգոհությունն արտահայտելով այդ բնակավայրում «Ֆորմուլա-1»-ի Գրան պրիի հնարավոր անցկացման վերաբերյալ։
Բողոքի դիմումն արդեն իսկ ստորագրել է ավելի քան 1000 մարդ։ Բնակիչները համարում են, որ մրցարշավի կազմակերպումը պետական փողերի անտեղի վատնում է, այն կարող է հանգեցնել նաև բնապահպանական շեղումների և իջեցնել կենսամակարդակը քաղաքում։
Ընդդիմադիր խմբի ներկայացուցիչ Դևիդ Նակաչեն հայտարարել է, որ ցնցված է ենթադրյալ գործարքի ֆինանսական մանրամասներից։ «Երկու տարի առաջ քվեարկել եմ Լե Կաստելում Գրան պրիի անցկացումը ֆինանսավորելու օգտին։ Հիմա նրանք մրցարշավի անցկացման նոր վայր են փնտրում և հնարավոր է՝ դա լինի Նիսը։ Սակայն պետական միջոցների կառավարման տեսանկյունից դա պարզապես խելահեղություն է»,- Նակաչեի խոսքը մեջբերում է GPBlog-ը։
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ումԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո