Logo

«Այաքսի» պաշտպանը ցանկանում է հնարավորին չափ շուտ տեղափոխվել «Բարսելոնա»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
11:09 / 24.01.2022ՍՊՈՐՏ
Nikolas Talyafiko

Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոն ցանկանում է հնարավորին չափ արագ ավարտին հասցնել իր՝ «Բարսելոնա» վարձակալական հիմունքով տեղափոխությունը՝ գրում է լրագրող Էկրեմ Կոնուրն իր թվիթերյան միկրոբլոգում:

Ավելի վաղ տեղեկություն էր շրջանառվում, թե կատալոնական ակումբը մոտ է 29-ամյա արգենտինացի խաղացողին վարձակալական հիմունքով թիմ բերելուն:

Նիդեռլանդների առաջնության ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը գոլի հեղինակ է դարձել 9 խաղում: Նա նաև երկու գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների լիգայում: 

«Այաքսի» ու ֆուտբոլիստի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 16 մլն եվրո: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա