Logo

Նիկո Կովաչը՝ «Վոլֆսբուրգի» գլխավոր մարզիչ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:06 / 24.05.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Նիկո Կովաչ

Խորվաթ մասնագետ Նիկո Կովաչը նշանակվել է գերմանական «Վոլֆսբուրգի» գլխավոր մարզիչ՝ տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: 50-ամյա մասնագետի հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր: 

Հիշեցնենք՝ Բունդեսլիգայի 2021/2022 մրցաշրջանի ավարտից հետո «Վոլֆսբուրգի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր Ֆլորիան Կոֆելդտը:

Խորվաթ մարզիչը Բունդեսլիգայում աշխատելու փորձ ունի: 2016-2018 թվականներին նա գլխավորել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», իսկ 2018-2019 թվականներին՝ Մյունխենի «Բավարիան»: Կովաչի գլխավորած վերջին ակումբը եղել է ֆրանսիական «Մոնակոն», որտեղից հեռացել է այս տարվա հունվարին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա