Logo

Նիկո Կովաչը կգլխավորի գերմանական ակումբը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:00 / 19.05.2022ՍՊՈՐՏ
null

Նիկո Կովաչը կդառնա «Վոլֆսբուրգի» նոր գլխավոր մարզիչը՝ հաղորդում է WAZ-ը։

Ըստ աղբյուրի՝ գործարքն արդեն կայացել է, և շուտով ակումբը պաշտոնապես կհայտարարի դրա մասին։ Ավելի վաղ «Վոլֆսբուրգը» երկկողմ համաձայնությամբ խզել էր պայմանագիրը Ֆլորիան Կոֆելդի հետ։ Թիմը Բունդեսլիգայի 2021/22 մրցաշրջանն ավարտել է 12-րդ հորիզոնականում, ինչը չի գոհացրել ակումբի ղեկավարությանն ու մասնագետին։

Հիշեցնենք, որ «Մոնակոն» Կովաչին հեռացրել էր հունվարի 1-ին։ Խորվաթ մասնագետը մոնեգասկյան ակումբը գլխավորում էր 2020 թվականի հունիսից։ Նրա ղեկավարությամբ «Մոնակոն» մասնակցել էր 74 հանդիպման, որից 43-ում հաղթանակ էր տոնել, զիջել 16-ում ու 15 հանդիպում ավարտել ոչ-ոքի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա