Logo

«Երբեմն չեմ հասկանում, թե ինչ է կատարվում Ջոկովիչի գլխում». Նիկոլայ Դավիդենկո 

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:13 / 21.06.2022ՍՊՈՐՏ
Նիկոլայ Դավիդենկո- Ջոկովիչ

«Մեծ սաղավարտի» շարքի մրցաշարերի կիսաեզրափակիչների քառակի մասնակից, աշխարհի նախկին 3-րդ համար ռուսաստանցի Նիկոլայ Դավիդենկոն խոստովանել է, որ երբեմն չի հասկանում, թե ինչ է կատարվում սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի գլխում։

Դավիդենկոն մեկնաբանել է Ջոկովիչի մասնակցությամբ Ավստրալիայի բաց առաջնությունում տեղի ունեցած հնչեղ սկանդալը։ 

«Չեմ հասկանում, թե նա ինչ էր փորձում անել։ Ես աջակցում էի նրան, բայց նա դուրս էր եկել մի ամբողջ երկրի, ամբողջ աշխարհի դեմ։ Նշանակություն չունի՝ դու առաջին համա՞րն ես, թե՞ ուրիշ ինչ որ մեկը, բայց դեռ մինչև նրա ժամանելն Ավստրալիա զգացողություն ունեի, որ նա չի խաղալու։

Երբեմն չեմ հասկանում, թե ինչ է կատարվում նրա գլխում։ Սովորաբար սերբերն ու ռուսները նույն խառնվածքն ունեն, բայց ինձ թվում է, որ Նովակը կա՛մ գերմանացի է, կա՛մ իտալացի (ծիծաղում է)»,- Դավիդենկոյի խոսքը մեջբերում է Sportklub.rs-ը։

Հունվարին Ջոկովիչը, կտրականապես հրաժարվելով պատվաստվել կորոնավիրուսի դեմ, զրկվեց Australian Open-ին մասնակցելու իրավունքից, և նրան սկանդալով արտաքսեցին երկրից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա