Logo

Վան Նիստելրոյը կդառնա ՊՍՎ-ի հաջորդ գլխավոր մարզիչը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:16 / 30.03.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Ռուդ Վան Նիստելրոյը հաջորդ մրցաշրջանում կգլխավորի ՊՍՎ-ն։

Ակումբի տարածած հաղորդագրության համաձայն՝ 45-ամյա մասնագետը պայմանագիր է կնքել, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականը։ Նա այդ պաշտոնում կփոխարինի Ռոգեր Շմիդտին, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա։

Այս պահին Նիստելրոյը ՊՍՎ-ի երկրորդ թիմի գլխավոր մարզիչն է։

Նիդեռլանդների առաջնության 27 տուրերից հետո ՊՍՎ-ն զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Այաքսին» զիջելով 2 միավորով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա