Logo

Նկարիչը «քանդեց» Ֆլորենցիայի Palazzo Strozzi պատը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 31.03.2021Արվեստանոց
111 4 - Նկարիչը «քանդեց» Ֆլորենցիայի Palazzo Strozzi պատը

Ֆրանսիացի սթրիթ սթայլ նկարիչ JR-ն Վերածննդի Palazzo Strozzi պատին օպտիկական պատրանք է ստեղծել:

28-մետրանոց աշխատանքը կոչվում է «Ռանա» (La Ferita):

Trompe անվամբ ստեղծագործությունը պալատի ճակատային հատվածում հսկայական ճեղքի տեսքով է, որի միջոցով կարելի է տեսնել մի քանի ցուցանմուշներ՝ Սանդրո Բոտիչելիի «Գարուն» և «Վեներայի ծնունդ» նկարները (իրականում դրանք գտնվում են հարևան Ուֆիցի պատկերասրահում):

 

222222 - Նկարիչը «քանդեց» Ֆլորենցիայի Palazzo Strozzi պատը

            Palazzo Strozzi-ի գլխավոր տնօրեն Արտուրո Գալանչինոն և նկարիչ JR-ը

Նախագիծը ֆրանսիացի նկարչի և պատկերասրահի համատեղ աշխատանքն է: Ծրագրի ֆինանսավորումը իրականացնում է Միլանում անշարժ գույքի ֆիրմայի սեփականատեր, բարերար Էնդի Բիանչեդին: Գաղափարի հիմքում հիշեցումն է այն մասին, որ արվեստը կարող է զարգանալ ցանկացած պայմաններում, նույնիսկ կորոնավիրուսի համաճարակի դժվար ժամանակներում:

Palazzo Strozzi Foundation-ի գլխավոր տնօրեն Արտուրո Գալանչինոն նկարիչ JR-ի նոր աշխատանքում տեսնում է խորհրդանշական վերք, որն արտացոլում է մշակութային հաստատությունների տառապանքը, որոնք ստիպված են եղել համավարակի ընթացքում փակել կամ սահմանափակել իրենց հավաքածուների մուտքը, ինչը, նրա խոսքերով, վնաս է պատճառել ոչ միայն մեր տարածաշրջանի տնտեսությանը, այլև մեր ինքնության ու ապրելակերպին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա