Logo

Նկունկուն՝ 3 գրանդ ակումբի թիրախում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:25 / 05.05.2022ՍՊՈՐՏ
Քրիստոֆեր Նկունկու

«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել «Լայպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուին՝ հայտնում է Liverpool Echo-ն:

Երիտասարդ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև Մյունխենի «Բավարիան» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:

Աղբյուրի տեղեկություններով՝ «Լայպցիգի» ղեկավարները դեմ չեն իրենց թիմի առանցքային խաղացողին բաց թողնելուն: Գերմանական ակումբը Նկունկուի տրանսֆերի համար պահանջում է 80 միլիոն եվրո:

24-ամյա ֆրանսիացին ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 31 գոլի և 20 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա